«Amnesty International»-ն Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել Լապշինին
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
Կազմակերպությունը կոչ է արել դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը և անհապաղ ազատ արձակել նրա:
««Հրապարակային կերպով պետության դեմ հայտարարություններ անելու» հիմնավորմամբ քրեական գործի հարուցումը չունի որևէ իրավական հիմք, քանի որ իր բլոգում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատություն հնչեցնելն ամբողջությամբ տեղավորվում է խոսքի ազատության իրավունքի շրջանակում»,- նշվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Ընդգծվում է նաև, որ անօրինական մուտքը երկիր չպետք է դիտարկվի որպես քրեորեն պատժելի հանցանք:
«Ալեքսանդր Լապշինին արտահանձնելով Ադրբեջան, որտեղ նա խոշտանգումների և տարատեսակ բռնությունների վտանգի տակ է՝ Բելառուսի իշխանությունները ձախողեցին իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են միջազգային իրավունքով»,- գրում է կազմակերպությունը։

7or.am