Լրահոս

13.02.2017 12:44


Փլուզում Գլաձոր գյուղում

Փլուզում Գլաձոր գյուղում

Փետրվարի 13-ին՝ ժամը 11:36-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի 33-րդ փողոցի տներից մեկի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ամբողջությամբ փլուզվել են երկհարկանի տան (130 քմ, կառուցված է 2008 թ.) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 180 քմ):

Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, Գլաձորի գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը