Լրահոս

13.02.2017 12:28


ՃՏՊ Գայի պողոտայում

ՃՏՊ Գայի պողոտայում

Փետրվարի 13-ին՝ ժամը 09:58-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Թոթովենցի փողոցի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օpel Vectra» մակնիշի 35 SD 686 (վարորդ` Ա. Ս.), «Samand» մակնիշի 083 II 13 (վարորդ` Կ. Հ.), «Ford Escort» մակնիշի 67 DR 777 (վարորդ` Բ. Հ.) և «Lada Granta» մակնիշի 35 TS 068 (վարորդ՝ Զ. Թ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը