Գերմանիայում արգելվել է թուրքերի հիմնած կուսակցության գործունեությունը
Գերմանիայի Քյոլն քաղաքում արգելվել է թուրքերի հիմնած կուսակցության գործունեությունը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Հյուրիյեթին» հղումով։
Կուսակցությունը հիմնվել էր գերմանաբնակ թուրք գործարար Ռեմզի Արուի կողմից։
Ըստ աղբյուրի՝ վերջինս կուսակցություն հիմնել էր Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը խոչընդոտելու համար։
Գերմանական դատարանը արգելել է թուրք գործարարի հիմնած «Գերմանացի դեմոկրատների միություն» անվանումը կրող կուսակցության գործունեությունը՝ պատճառաբանելով, որ վերջինիս լոգոն նման է գերմանական ծայրահեղ աջակողմյան «AfD» կուսակցության լոգոյին։