Աշխարհ

13.02.2017 11:00


Կալիֆոռնիայում զանգվածային տարհանում է սկսվել ջրամբարի փլուզման վտանգի պատճառով (տեսանյութ)

Կալիֆոռնիայում զանգվածային տարհանում է սկսվել ջրամբարի փլուզման վտանգի պատճառով (տեսանյութ)

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրովիլլ ջրամբարի շրջակայքի բնակիչներին սկսել են տարհանել ջրամբարի փլուզման վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Տարհանման գոտում է հայտնվել առնվազն 130 հազար մարդ՝ Լայֆ Օք, Մերիսվիլլ, Ուիթլենդ, Պլամաս Լեյք, Օլիվհերսթ, Գրիդլի, Օրովիլլ, Յուբա Սիթի բնակավայրերի բնակիչները։

1962-1968թթ. կառուցված, 230 մետր բարձրությամբ Օրովիլլի ջրամբարն ամենամեծն է ԱՄՆ-ում։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ էրոզիայի հետեւանքով վնասված ջրամբարը կարող է փլուզվել՝ հանգեցնելով Օրովիլլ լճից ջրի անվերահսկելի հոսքի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը