Աշխարհ

12.02.2017 18:41


Գերմանիայի 12-րդ նախագահ է ընտրվել Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը

Գերմանիայի 12-րդ նախագահ է ընտրվել Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը

Գերմանիայի նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն ընտրվել է այդ երկրի 12-րդ նախագահ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

Նա ստացել է Գերմանիայի Դաշնային ժողովի 931 պատվիրակների աջակցությունը:

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մարտ ամսին: Գործող նախագահ Յոահիմ Գաուկի պաշտոնավարման ժամկետը լրանում է մարտի 18-ին:

Գերմանիայի դաշնային ժողովը, որը բաղկացած է 1260 պատվիրակներից, 4 տարին մեկ է հրավիրվում և պետության ղեկավարի ընտրում։ Պատվիրակների կեսը Բունդեսթագի պատգամավորներ են, մյուս կեսը՝ դաշնային տարածքների ներկայացուցիչներ:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, Քրիստոնեա-դեմոկրատական միությունից և Քրիստոնեա-սոցիալական միությունից կազմված իշխող կոալիցիան նախագահի թեկնածու էր առաջադրել Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին։ Նրան խոստացել էին նաև աջակցել կոալիցիայի և ընդդիմադիր «Ազատ դեմոկրատական կուսակցության», «կանաչների» պատվիրակները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը