Աշխարհ

12.02.2017 10:58


Գերմանիայում նախագահ են ընտրելու

Գերմանիայում նախագահ են ընտրելու

Այսօր Գերմանիայի դաշնային ժողովը նոր նախագահ է ընտրելու:

Ժողովը, որը բաղկացած է 1260 պատվիրակներից, 4 տարին մեկ է հրավիրվում և պետության ղեկավարի ընտրում։ Պատվիրակների կեսը Բունդեսթագի պատգամավորներ են, մյուս կեսը՝ դաշնային տարածքների ներկայացուցիչներ:

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից, Քրիստոնեա-դեմոկրատական միությունից և Քրիստոնեա-սոցիալական միությունից կազմված իշխող կոալիցիան նախագահի թեկնածու է առաջադրել ԱԳ նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին։ Նրան խոստացել են աջակցել կոալիցիայի և ընդդիմադիր «Ազատ դեմոկրատական կուսակցության», «կանաչների» պատվիրակները:

Աառաջադրվել են նաև «Այլընտրանքներ Գերմանիայի համար» կուսակցության փոխնախագահ Ալբրեխտ Գլազերի, «Ազատ ընտրողներ» քաղաքական միավորման անդամ, իրավաբան Ալեքսանդեր Խոլդի և «Ծովահենային կուսակցության» կողմից Էնգելբերտ Զոնենբորնի՝ Գերմանիայում հայտնի երգիծաբան Մարտին Զոնենբորնի հոր թեկնածությունները:

Ձախերը նախագահի թեկնածու են առաջադրել անկուսակցական քաղաքագետ և սոցիոլոգ Քրիսթոֆ Բուտերվեգեին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը