Լրահոս

12.02.2017 10:54


Կողբացու փողոցի շենքի մոտ շինարարական աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել փլվածք

Կողբացու փողոցի շենքի մոտ շինարարական աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել փլվածք

Փետրվարի 12-ին, ժամը 09:53-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել փլվածք, առաջացել է ջրագծի վթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Կողբացու փողոցի թիվ 20 շենքի դիմաց՝ շինարարական հրապարակում, փորված հիմքում տեղի է ունեցել հողային զանգվածի փլվածք (մոտ 12ք.մ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը