Լրահոս

11.02.2017 15:50


«Անի Պլազա» հյուրանոցային համալիրի 12-րդ հարկի 12-րդ սենյակում հայտնաբերվել է Վրաստանի 24-ամյա քաղաքացու դի

«Անի Պլազա» հյուրանոցային համալիրի 12-րդ հարկի 12-րդ սենյակում հայտնաբերվել է Վրաստանի 24-ամյա քաղաքացու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։ Մահացածի պարանոցն էլ կապկպված է եղել կպչուն ժապավենով։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը