Լրահոս

11.02.2017 14:45


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 39-ամյա կինը որոնվում է (լուսանկար)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. 39-ամյա կինը որոնվում է (լուսանկար)

Փետրվարի 10-ին՝ ժամը 20-ին, 1975 թ. ծնված Ազիզ Ուսոյանը ոստիկանության էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 18-ին՝ ժամը 10-ի սահմաններում, իր կինը՝ 1977 թ. ծնված Զաիրա Դումոևան, դուրս է եկել Երևան քաղաքի Ջրաշեն 2 փողոց 10 տուն հասցեից և անհայտ կորել, իսկ փետրվարի 7-ին իրեն հայտնի է դարձել, որ իր կինը դիմել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության դեսպանատուն՝ անձնագիր ստանալու նպատակով, և կատարել է անհրաժեշտ վճարումներ։
Զ.Դումոևայի արտաքին նկարագիրն է՝ հասակը՝ մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով, կլորավուն դեմքով, սև գույնի մազերով, շագանակագույն աչքերով, մեծ քթով։
Զաիրա Դումոևայի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 055-68-68-62, 010-45-02-02, -02 հեռախոսահամարներով։

Այս խորագրի վերջին նյութերը