Լրահոս

11.02.2017 14:20


ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի՝ ժամը 14:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի, Ոսկեպարի ոլորաններում և Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ:

Սյունիքի, Արմավիրի և Կոտայքի (բացառությամբ Հրազդան քաղաքի) մարզերում տեղում է ձյուն:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների, բաց՝ մարդատար ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը