Աշխարհ

11.02.2017 14:10


Թուրքիան արվեստի նկատմամբ ոտնձգություններով աշխարհի երկրների առաջին տասնյակում է

Թուրքիան արվեստի նկատմամբ ոտնձգություններով աշխարհի երկրների առաջին տասնյակում է

«Freemuse» խոսքի ազատության պաշտպանության միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում արվեստի և արվեստագետների նկատմամբ իրականացվող ոտնձգությունների, կիրառվող գրաքննության ու իրավունքների ոտնահարման վերաբերյալ տարեկան զեկույցը:

Ինչպես գրում է «ermenihaber.am»–ը՝ «Diken.com»–ին հղումով, Թուրքիան հայտնվել է աշխարհում արվեստի նկատմամբ ամենաշատ ոտնձգություններ իրականացնող երկրների առաջին տասնակում` զբաղեցնելով 7-րդ տեղը:

Ցուցակի առաջին տասնյակում են գտնվում նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Պակիստանը, Իրանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը