Աշխարհ

11.02.2017 13:45


BBC-ն՝ Մխիթարյանի մասին. «Նա աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է»

BBC-ն՝ Մխիթարյանի մասին. «Նա աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է»

«Մխիթարյանն այժմ աշխարհի ամենահայտնի հայերից մեկն է: Նա մի երկրից է, որը 5 տարի շարունակ պատերազմի մեջ է եղել Ադրբեջանի հետ, նորմալ փոխհարաբերություններ չունի Թուրքիայի հետ՝ կապված Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության իրականացրածի հետ (Հայոց ցեղասպանության)»,–Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է գրել անգլիական հեղինակավոր BBC պարբերականը։

«Շատ դժվար էր ապրել այդ դժվարին ժամանակներում, երբ այդքան շատ խնդիրներ կային հարևանների հետ, և պատերազմ էր գնում»,- պատմել է հայ կիսապաշտպանը։

Պարբերականը գրում է՝ Պրեմիեր լիգա տեղափոխվելը Մխիթարյանի համար մի նոր քայլ էր: Նա խոսում է 6 լեզվով և Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի որդին է: Մխիթարյանի հայրը` Համլետը, ով ևս միջազգային կարգի ֆուտբոլիստ էր, մեկն էր առաջիններից, որ կարողացավ հանդես գալ արտասահմանում Խորհրդային Միության տարիներին: Համլետը մահացավ, երբ Մխիթարյանը 7 տարեկան էր:

«Նա իմ եռանդն է, իմ նպատակը և իմ երազանքը: Երբ նա մահացավ, ես չէի զգում կորստի իրական ազդեցությունը, սակայն ես գիտեի, որ նա նայում է ինձ երկնքից: Նա կհպարտանար ինձնով»,–ասել է Մխիթարյանը։

ՄՅ կիսապաշտպանը խոսել է Դորտմունդում անցկացրած ժամանակի, մարզիչներ Կլոպի ու Մոուրինյուի մասին՝ պատմելով, որ «Բորուսիայի» մարզիչն իրեն ցույց է տվել ճիշտ ճանապարհը, աջակցել ու հորդորել գլուխը բարձր պահել, քանի որ լավ ժամանակները դեռ առջևում են:

«Նա օգնել է ինձ դառնալ ֆուտբոլիստ»,-պատմել է Մխիթարյանը՝ հավելելով, որ Կլոպն ու իր ներկայիս մարզիչ Մոուրինյոն տարբեր մարդիկ են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը