Աշխարհ

11.02.2017 12:55


Թուրքական դատախազությունը 104 տարվա ազատազրկում է պահանջել Սուրուչի ահաբեկչության մեջ մեղադրվողների համար

Թուրքական դատախազությունը 104 տարվա ազատազրկում է պահանջել Սուրուչի ահաբեկչության մեջ մեղադրվողների համար

Թուրքիայի Շանլըուրֆայի հանրապետական դատախազությունը ավարտել է 2015-ի հուլիսին Սուրուչ շրջանում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի գործով իրականացվող հետաքննությունը:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Milliyet»–ին հղումով, հետաքննության արդյունքում դատախազությունը դատարանից պահանջել է գործի հետ կապված կասկածյալներ հանդիսացող Յաքուբ Շահինին, Իլհամի Բալին և Դենիզ Բյույուք Չելեբիին դատապարտել 104 տարվա զատազրկման:

Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, սահմանադրական կարգը խախտելու, քիմիական և կենսաբանական զենք օգտագործելու» և բազմաթիվ այլ հանցանքների մեջ:

213–էջանոց մեղադրական եզրակացությունը ուղարկվել է Շանլըուրֆայի դատարան:

Աղբյուրը հիշեցնում է՝ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում 34 մարդու կյանք խլած ահաբեկչական պայթյունը իրականացրել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը