Աշխարհ

11.02.2017 12:50


Հնդիկ նախարարն առաջարկել է խոշտանգել բռնաբարության մեջ մեղադրվողներին զոհերի աչքի առաջ

Հնդիկ նախարարն առաջարկել է խոշտանգել բռնաբարության մեջ մեղադրվողներին զոհերի աչքի առաջ

Հնդկաստանի ջրային ռեսուրսների նախարար, իշխող BJP կուսակցության անդամ Ումա Բհարթին առաջարկել է բռնաբարության մեջ մեղադրվողին խոշտանգումների ենթարկել նրա զոհերի աչքի առաջ։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Բհարթին պատմել է, որ մի ժամանակ ինքը նման կարգադրություն է արել ոստիկաններին, բռնաբարողների զոհերին էլ ստիպել են նայել այդ ամենին ոստիկանության բաժանմունքի պատուհաններից։

«Բռնաբարողներին անհրաժեշտ է գլխիվայր կախել եւ ծեծել այնքան ժամանակ, մինչեւ մաշկը դուրս չգա։ Վերքերին պետք է աղ եւ չիլի պղպեղ քսել, որ գոռան ցավից», – հայտարարել է Ումա Բհարթին։

Սեռական բնույթի հանցագործությունները բավական տարածված են Հնդկաստանում։ Ամեն 22 րոպեն մեկ այդ երկրում կին է բռնաբարվում: Հիմնականում այդ բռնաբարությունները լինում են խմբակային և հաճախ ավարտվում են սպանությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը