Աշխարհ

11.02.2017 11:40


Ասադ. «ԱՄՆ-ն ահաբեկիչներին կհաղթի միայն Սիրիայի հետ»

Ասադ. «ԱՄՆ-ն ահաբեկիչներին կհաղթի միայն Սիրիայի հետ»

ԱՄՆ-ը Սիրիայի ահաբեկիչներին կհաղթի միայն սիրիական իշխանությունների հետ համագործակցությամբ։ «Yahoo News»–ի հետ զրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։

«Եթե դուք իսկապես ուզում եք անել դա, դա պետք է կատարվի սիրիական կառավարության միջոցով։ Նրանք (ԱՄՆ) չեն կարող հաղթել ահաբեկչությանն առանց որևէ երկրի ժողովրդի և կառավարության հետ համագործակցության»,-ասել է Ասադը՝ չբացառելով ամերիկյան զորքերին հրավիրելու տարբերակը, եթե ԱՄՆ-ն ահաբեկչությանը հաղթելու անկեղծ ցանկություն դրսևորի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը