Աշխարհ

11.02.2017 11:30


Մորգան Ֆրիմանն անակնկալի է եկել Հելեն Միրրենի կրքոտ համբույրից (լուսանկարներ)

Մորգան Ֆրիմանն անակնկալի է եկել Հելեն Միրրենի կրքոտ համբույրից (լուսանկարներ)

Բևեռլի Հիլզում տեղի է ունեցել «AARP Awards» մրցանակաբաշխության հանձնման արարողությունը։ Ամեն տարի ժյուրին մրցանակներ է հանձնում 50 տարեկան և ավելի բարձր տարիքով ամերիկյան դերասանների՝ հսկայական ձեռքբերումների և կինեմատոգրաֆիայում անգնահատելի ներդրման համար։ Այս տարի գլխավոր մրցանակը ստացել է 79–ամյա դերասան Մորգան Ֆրիմանը։ Այս մասին հայտնում է «ok-magazine.ru»–ն։

Հայտնությանը մրցանակը հանձնել է վերջինիս գործընկեր Հելեն Միրրենը։ Պարգևատրման ժամանակ կինոաստղը չի կարողացել զսպել իր հույզերը և կրքոտ համբույր է նվիրել Ֆրիմանին։ Ընդ որում, Մորգանն անգամ չի դիմադրել։ Դերասանը ոչ միայն պատասխանել է Հելենի համբույրին, այլ նաև չի բաց թողել սեր խոստովանելու առիթը։

«Ես ուզում եմ, որ աշխարհը իմանա, որ ես սիրահարված են Հելեն Միրրենին,–ասել է դերասանը,–ես արդեն մի քանի տարի շարունակ սիրում եմ նրան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը