Լրահոս

11.02.2017 10:41


Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Փետրվարի 11-ին՝ ժամը 05:58-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն «Արարատ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 35 VU 945 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 11-ին՝ ժամը 02:45-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները նախկին «Քաղառի» պահեստների մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Touareg» մակնիշի 55 VA 855 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը