Աշխարհ

11.02.2017 10:10


Մոգերինին խնդրել է ԱՄՆ–ին չմիջամտել ԵՄ քաղաքականությանը

Մոգերինին խնդրել է ԱՄՆ–ին չմիջամտել ԵՄ քաղաքականությանը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին Եվրամիության քաղականությանը չմիջամտելու մասին։ Այս մասին հայտնում է «Le Monde»–ն։

«Մենք չենք միջամտում ԱՄՆ–ի քաղաքականությանը։ Մենք հույսը դնում ենք այն փաստի վրա, որ ԱՄՆ–ը ևս չի միջամտի Եվրամիության քաղաքականությանը»,–հայտարարել է Մոգերինին նոր վարչակազմի օրոք դեպի Վաշինգտոն կատարած իր առաջին այցի ընթացքում։

Նա նաև հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի և Թրամփի խորհրդականներ Մայքլ Ֆլինի և Ջարեդ Քուշների հետ։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտնել է իր վստահությունը այն հարցի շուրջ, որ ԵՄ միասնականությունը ներկայումս շատ ավելի ակնհայտ է, քան ամսիներ առաջ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը