Լրահոս

11.02.2017 08:36


Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. ժամը 18:30-ին անասնագոմին կից խորդանոցում կախվել է հայրը, իսկ ժամը 07:00-ին նույն վայրում հայտնաբերվել է նրա 34-ամյա տղայի կախված դին

Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. ժամը 18:30-ին անասնագոմին կից խորդանոցում կախվել է հայրը, իսկ ժամը 07:00-ին նույն վայրում հայտնաբերվել է նրա 34-ամյա տղայի կախված դին

«shamshyan.com»-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի ոստիկաններն ու քննիչները համոզեն մահացածի տղային՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի նա հոր դին թույլատրի տեղափոխեն հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության: Դատաբժշկի նախնական եզրակացույթան համաձայն՝ Մ.Ալամյանի մահը վրա է հասել կախվելու միջոցով: Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Ալամյանը ինքնասպան է եղել իրենց տան անասնագոմին կից խորդանոցում՝ հակի թելով:

Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ, որտեղ տներից մեկի անասնագոմին կից խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Նույն օպերատիվ քննչական խումբը մեկնում է Հնաբերդ ու տեղում պարզում, որ դիակը հայտնաբերվել է Մ. Ալամյանի տան անսանագոմին կից խորդանոցում, իսկ կախվածը հանդիսանում էր նրա տղան՝ Դերենիկ Ալամյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Դերենիկը ամուսնացած էր, խմամքին ուներ 2 երեխա:

Մանրամասները՝ «shamshyan.com»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը