Լրահոս

11.02.2017 08:31


Սախարովի հրապարակում բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ

Սախարովի հրապարակում բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ

Փետրվարի 10-ին, ժամը 22:35-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Suzuki մակնիշի 33 LT 179 (վարորդ՝ Տ. Ղ.) և Mercedes-Benz CLK 320 մակնիշի 34 RV 190 պետհամարանիշերով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Suzuki մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Դ. Ղ.-ը (2003 թ. ծնված) և Ժ. Ղ.-ը (1983 թ. ծնված) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Սուրբ Աստվածամայր ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը