Ռուսաստանը զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը զգուշության կոչ է արել Թուրքիա մեկնել ցանկացող ՌԴ քաղաքացիներին: «Sputnik»-ի հետ զրույցում ԱԳՆ փոխղեկավարը հորդորել է չմոռանալ այդ երկրում առկա ահաբեկչական մեծ սպառնալիքի մասին:
««Իսլամական պետությունն» ավելի ու ավելի հաճախ է ահաբեկչություններ իրականացնում Ստամբուլի ու Անկարայի այն շրջաններում, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ կան: Հաշվի առնելով այս ամենը՝ Ռուսաստանի ԱԳՆ–ն զգուշացնում է ՌԴ քաղաքացիներին՝ Թուրքիա մեկնելուց առաջ նկատի ունենալ ահաբեկչության վտանգը և հետաձգել երկրի հարավարևելյան շրջաններ կատարելիք այցելությունները մինչև այդ տարածքներում իրադրության կայունացումը»,- ասել է Սիրոմոլոտովը:

7or.am