Փետրվարի 9–ի երեկոյան Վալենսիայում՝ թագուհի Սոֆիայի արվեստների դղյակում, տեղի է ունեցել «Տրավիատա» օպերայի ցուցադրությունը։ Օպերայի ռեժիսորը եղել է Սոֆյա Կոպոլան, իսկ կոստյումների հեղինակը՝ Վալենտինո Գարավանին։ Իտալացի դիզայները հայտնվել է կարմիր գորգին իր մուսաներից մեկի՝ դերասանուհի Մոնիկա Բելուչչիի հետ։ Այս մասին հայտնում է «Elle.ru»–ն։
52–ամյա իտալուհին ցուցադրել է դիզայների ստեղծագործություններից մեկը՝ բաց ուսերով ալ կարմիր զգեստը, ինչի շնորհիվ էլ դարձել է երեկոյի գլխավոր աստղը։
Կերպարին անկրկնելի տեսք են հաղորդել «Cartier»–ից զարդերն ու զգեստի երանգով կլատչը։ Դերասանուհին վարսերն արձակել էր, իսկ դիմահարդարման մեջ շեշտը դրել էր աչքերի վրա։
Մոնիկա Բելուչչին՝ «Տրավիատայի» ցուցադրությանը (լուսանկարներ)

7or.am