Լրահոս

10.02.2017 20:23


Ծանր ու թեթև վնասվածքներ՝ դիտավորությամբ

Ծանր ու թեթև վնասվածքներ՝ դիտավորությամբ

Փետրվարի 9-ին՝ ժամը 22.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Առաքելյան փողոցի թիվ 66 շենքի բակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Ա.-ին, որը 2016 թ. մայիսի 4-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:


***

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1986 թ.ծնված Ներսես Գ.-ն, որը փետրվարի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:


***

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Վարդգես Թ.-ն, որը փետրվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը