Լրահոս

10.02.2017 13:20


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Փետրվարի 9-ին՝ ժամը 11.30-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 55-ամյա տղամարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է փետրվարի 8-ին՝ ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Աբովյան և Հերացի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 20.55-ին, արծաթագույն «Մերսեդես» անհայտ ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհին՝ Մասիս գյուղի հատվածում, «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդին շտապօգնության կայանի աշխատակիցների կողմից ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 19.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի եկեղեցու մոտ ավտովթար է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 03.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 20.10-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 48-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն վենտո» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան 21-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 9-ին՝ ժամը 9.30-ին, «Միցուբիշի-Իո» մակնիշի ավտոմեքենան Սյունիք գյուղից Ագարակ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը