Լրահոս

10.02.2017 12:56


Հունվարին հանրապետությունում ծնվել է 3252 երեխա

Հունվարին հանրապետությունում ծնվել է 3252 երեխա

Այս տարի հունվարին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 3252 երեխա, որից 1720-ը` տղա, 1532-ը` աղջիկ: Ծնունդների գերակշիռ մասը գրանցվել է Երևանում. 1775 նորածնից 920-ը` տղա, իսկ 855-ը` աղջիկ:

Նախորդ տարի նույն ժամանակահատվածում հանրապետությունում ծնվել է 3081 երեխա, որից 1584-ը` տղա, 1497-ը` աղջիկ: Երևանում ծնունդների թիվը դարձյալ ամենաշատն է` 1778, որից 916-ը` տղա և 862-ը` աղջիկ:

Այս խորագրի վերջին նյութերը