Լրահոս

10.02.2017 11:43


Հրդեհ Մոլդովական փողոցում

Հրդեհ Մոլդովական փողոցում

Փետրվարի 10-ին՝ ժամը 09:42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 55/4 շենքի մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:57-ին, մարվել՝ 10:04-ին:

Այս խորագրի վերջին նյութերը