Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի հետ խոսել են տարածաշրջանային և մի շարք տնտեսական խնդիրների մասին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել թուրք-ուկրաինական ռազմակավարական հարաբերությունները: Կարևորվել է երկու երկրների միջև ազատ առևտրի իրականացման համար ընթացող բանակցությունները հնարավորինս արագ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:
Չավուշօղլուն կրկին հիշեցրել է՝ պաշտոնական Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
«Yenisafak»–ի փոխանցմամբ՝ թուրք նախարարն ուկրաինացի պաշտոնյաների հետ էլ քննարկել է թուրք-ուկրաինական բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 5-րդ ժողովի կազմակերպման մանրամասները, որը տեղի է ունենալու գարնանը:
Կիևում հանդիպել են Պորոշենկոն ու Չավուշօղլուն

7or.am