Աշխարհ

10.02.2017 11:05


Սիրիայում ռուսական ինքնաթիռի սխալ հարվածից 3 թուրք զինվոր է սպանվել

Սիրիայում ռուսական ինքնաթիռի սխալ հարվածից 3 թուրք զինվոր է սպանվել

Նախօրեին Սիրիայի ալ-Բաբ քաղաքի մոտակայքում ռուսական օդուժը հարվածել է թուրքական ջոկատի հենակետին, ինչի հետևանքով 3 թուրք զինվոր սպանվել է, 11-ը՝ վիրավորվել:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը հղումով։

Նշվում է, որ փետրվարի 9-ին Ռուսաստանի Դաշնության ռազմական օդանավը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերը ռմբակոծելիս սխալմամբ հարվածել է թուրք զինվորների հենակետին:

Դեպքի կապակցությամբ ՌԴ բարձրաստիճան ղեկավարները զանգահարել են թուրք պաշտոնակիցներին ու հայտնել իրենց ցավակցությունները:

Ըստ «CNNTurk» լրատվական կայքի` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի համար:

Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմվն էլ հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ` նույնպես ափսոսանք ու ցավակցություն հայտնելով թուրքական կողմին:

Այս խորագրի վերջին նյութերը