Աշխարհ

10.02.2017 10:50


Սպիտակ տունը սկսել է հետաքննել Թրամփի հեռախոսազրույցների բովանդակության արտահոսքը

Սպիտակ տունը սկսել է հետաքննել Թրամփի հեռախոսազրույցների բովանդակության արտահոսքը

Սպիտակ տունը հայտարարել է, որ սկսել է հետաքննել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջազգային առաջնորդների հետ հեռախոսազրույցների բովանդակության արտահոսքը։ Այս մասին հայտնում է «The Hill»–ը։

«Մենք հետաքննում ենք իրադրությունը. այո, մեզ դա շատ է անհանգստացնում»,–ասել է Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը՝ հավելելով, որ այդ արտահոսքը խախտում է գործող օրենքը։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփը մտահոգված է, որ բարձրաստիճան դեմքերի հետ իր խոսակցությունների մանրամասները հրապարակայնացվում են։

Ավելի վաղ Թրամփն ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի մարդկանց էր մեղադրել տեղեկատվության արտահոսքի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը