Լրահոս

09.02.2017 20:50


Դրամապանակ գողացողը և տուժողը՝ ոստիկանությունում

Դրամապանակ գողացողը և տուժողը՝ ոստիկանությունում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 12 հասցեի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հովհաննես Կ.-ին և հրավիրել 1957 թ. ծնված Սոֆյա Ղ.-ին:
Պարզվել է, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում Հովհաննես Կ.-ն Սոֆյա Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար և վճարման անդորրագիր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը