Լրահոս

09.02.2017 20:06


Ավտոբուսում պայուսակից դրամապանակ էր գողացել

Ավտոբուսում պայուսակից դրամապանակ էր գողացել

1958 թ. ծնված Սեդա Մ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 6-ին թիվ 44 համարի երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը