Լրահոս

09.02.2017 16:48


Ինչո՞ւ էր Սասուն Միքայելյանը մասնակցում «Համախմբումի» համագումարին

Ինչո՞ւ էր Սասուն Միքայելյանը մասնակցում «Համախմբումի» համագումարին

Փետրվարի 9-ին «Համախմբում» կուսակցության երիտասարդական միության հիմնադիր համագումարին ներկա էր նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:

«Vesti.am»-ը նրանից հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված իր ներկայությունը «Համախմբում» կուսակցության համագումարին: Սասուն Միքայելյանը պատասխանել է.

-Եղիազարյան Մանվելով՝ որպես մարտական ընկերոջ,-ասել է նա:

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի համագումարին ներկա է եղել նաև «Համախմբում» կուսակցության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք ինքը սատարո՞ւմ է «Համախմբանը»:

-Նա իմ ընկերն է, երկար տարիներ միասին ենք եղել պատերազմական ժամանակաշրջանում, և հիմա էլ ոչինչ չի փոխվել: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե ինչ աջակցություն կլինի,-ասել է նա:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը