Լրահոս

09.02.2017 19:00


Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Ռոբերտ Ս.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:


***

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արա Մ.-ն, որը 2016 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:


***

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի շենքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հ.-ին, որը հունվարի 24-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 7-ին՝ ժամը 16-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Հայկ Ս.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը