Աշխարհ

09.02.2017 21:45


Մոնա Լիզան իր հանելուկային ժպիտով պարտական է սիֆիլիսին

Մոնա Լիզան իր հանելուկային ժպիտով պարտական է սիֆիլիսին

Հանրահայտ «Ջոկոնդան» համարվում է Լիզա Հերարդինիի դիմանկարը, ով եղել է ֆլորենտացի, մետաքս վաճառող Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը։ Վանքի հաշվառման գրքերում պահպանվել է մի տեղեկատվություն, ըստ որի՝ այդ աշխարհիկ կինը տեղի դեղատնից ձեռք է բերել խխունջի ջուր, որով XVI դարի սկզբում բուժում էին սիֆիլիսը։

Բրիտանացի արվեստագետ Ջոնատան Ջոնսի եզրահանգումները ներկայացրել է «The Guardian»–ը։

Հաղորդվում է, որ 1503–ին, երբ Լեոնարդո դա Վինչին նկարում էր Հերարդինիին, սիֆիլիսը տարածված էր ողջ Եվրոպայով։ Կարծիք կա, որ այդ հիվանդությունը Հին Աշխարհ են տեղափոխել Ամերիկայից XV հարյուրամյակի վերջին։ Արվեստաբանը գնահատել է նաև բնանկարը, որի ֆոնին պատկերված է հանելուկային կինը։ Ջոնսը վստահ է, որ գաղտնիքը շատ հասարակ ձևով է բացատրվում՝ կնոջ ուսերից այն կողմ տարածվում է ծովը, և երևում են լեռներ՝ Նոր Աշխարհի խորհրդանիշը, այիսինքն՝ սիֆիլիսի աղբյուրը՝ բերված նավագնացների կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը