Լրահոս

09.02.2017 14:02


Փլուզում Արուճ գյուղում (լրացված)

Փլուզում Արուճ գյուղում (լրացված)

Փետրվարի 9-ին՝ ժամը 09:50-ին, ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս. թ. փետրվարի 9-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում ամբողջությամբ փլուզվել է անասնագոմի տանիքը (մոտ 70 քմ):

Տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը