Որպես հզոր սփյուռքի օրինակ՝ թուրք պատգամավորը նշել է հայկական սփյուռքը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուստաֆա Եներօղլուն Բուրսա քաղաքում ներկայացրել է Թուրքիա-թուրքական սփյուռք խնդիրները: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Dunyabulteni»–ին հղումով։
Նրա կարծիքով ժամանակակից աշխարհում, որտեղ սահմաններն աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը, իսկ մարդիկ ավելի հեշտությամբ ու հաճախակիությամբ են փոխում իրենց բնակության վայրը, ամենակարևոր ուժերից մեկը սփյուռքն է դարձել:
«Սխալ չի լինի, եթե սփյուռքը դիտարկենք որպես երկիրն առաջ մղող, երբեմն էլ երկրի տնտեսությունը փրկող, անգամ հայրենիքն ուղղորդող, քաղաքականությունը որոշող ուժ»,– ասել է Եներօղլուն՝ այդպիսի սփյուռքի հաջողված օրինակ համարելով հայկական սփյուռքը:
Պատգամավորի խոսքով՝ հայկական սփյուռքն իր պետությունից ավելի հզոր է և, այդպիսով, Հայաստանի քաղաքականության վրա որոշիչ ազդեցություն ունի: Որպես հաջողված սփյուռքի օրինակ՝ նա նշել է նաև հրեական սփյուռքը:
Եներօղլուն դժգոհել է, որ Թուրքիան չի օգտագործում արտերկրում բնակվող թուրքերի ներուժը, ավելին՝ նրանց անգամ սպառնալիք է ընկալում:

7or.am