Աշխարհ

09.02.2017 12:10


Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Լուկաշենկոյին Լապշինի արտահանձնման համար

Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Լուկաշենկոյին Լապշինի արտահանձնման համար

Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին պաշտոնական Բաքուն երկու երկրի միջև բարեկամության դրսևորում է համարել:

APA–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը` հայտնելով, որ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել և հեռախոսազրույց է ունեցել բելառուսցի իր գործընկերոջ` Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Իր երախտագիտությունը հայտնելով Լուկաշենկոյին Լապշինի արտահանձնման համար՝ Ալիևն ընդգծել է, որ կատարվածն «ադրբեջանա-բելառուսական բարեկամության և ռազմավարական համագործակցության դրսևորում է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը