Ռուսաստանը կարող է արգելել բելառուսական մսամթերքի ներմուծումը
ՌԴ «Ռոսսելխոզնադզորից» նախօրեին հայտարարել են, որ Ռուսաստանը հնարավոր է՝ արգելի տավարի մսի ներկրումը Բելառուսից անասնաբուժական վերահսկողության թերությունների պատճառով:
«Ստուգումները ցույց են տալիս, որ Բելառուսից ներկրվող տավարի միսը բավարար անասնաբուժական վերահսկողության չի ենթարկվում: Արտադրանքում պարբերաբար հիվանդության հարուցիչ բակտերիաներ են հայտնաբերվում», – ասել են գերատեսչությունից՝ հավելելով, որ վերջերս լիստերիա է հայտնաբերվել մի շարք բելառուսական արտադրողների սառեցված մսամթերքում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ավելի վաղ ՌԴ–ն ժամանակավոր արգելքներ էր սահմանել Մինսկից տավարի մսի և մսամթերքի ներկրման համար: Ի պատասխան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է ամբողջությամբ արգելել մսի արտահանումը Ռուսաստան:

7or.am