ԶԼՄ–ում է հայտնվել 2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության կազմակերպչի նամակը՝ ուղղված Օբամային
«The Miami Herald» պարբերականը մասնակիորեն հրապարակել է Հալիդ Շեյխ Մոհամեդի նամակը, ում համարում են 2001թ. սեպտեմբերի 11–ինՆյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը։ Տվյալ նամակը հասցեագրված է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։
Համաձայն հրապարակված տվկալների՝ նամակը գրված է եղել 2015թ. հունվար ամսին, սակայն Գուանտանամո բանտի աշխատակիցները, որտեղ կալանավորված էր Մոհամեդը, հրաժարվել են ուղարկել հաղորդագրությունը պետության ղեկավարին։ Ահաբեկչի փաստաբանի՝ դատական իշխանություններին դիմելուց հետո նամակը, այնուամենայնիվ, հայտնվել է Օբամայի սեղանին։
18–էջանոց նամակում Մոհամեդը պնդում է, որ «որ իրենք չեն սկսել պատերազմ երկրի դեմ սեպտեմբերի 11–ին։ Նրա կարծիքով դա արել են հենց երկրի ղեկավարներն ու բռնապետները։ Դիմելով Օբամային՝ որպես կեղեքման ու դաժանության երկրի նախագահի, նա ընդգծել է, որ իրենց ձեռքերում դեռևս չի չորացել իրենց եղբայրների, քույրերի և երեխաների արյունը, որոնք սպանվել էին Ղազայում»։
ԶԼՄ–ում է հայտնվել 2001–ի սեպտեմբերի 11–ի ահաբեկչության կազմակերպչի նամակը՝ ուղղված Օբամային
«The Miami Herald» պարբերականը մասնակիորեն հրապարակել է Հալիդ Շեյխ Մոհամեդի նամակը, ում համարում են 2001թ. սեպտեմբերի 11–ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունների գլխավոր կազմակերպիչը։ Տվյալ նամակը հասցեագրված է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։

7or.am