Աշխարհ

09.02.2017 10:25


Իրանը նոր հրթիռ է արձակել

Իրանը նոր հրթիռ է արձակել

Իրանը նորից բալիստիկ հրթիռ է բաց թողել։ Արձակումն իրականացել է նույն հրաձգարանում, որտեղ նախորդ ամիս հրթիռային փորձարկում էր իրականացել՝ Թեհրանից 140 կմ հեռավորությամբ։ Խոսքը «երկիր–օդ» դասի «Mersad» հրթիռի մասին է։

Այս մասին հայտնում է «Fox News»–ը՝ ամերիկացի պաշտոնյային հղումով։

Հիշեցնենք՝ նախորդ փորձարկումն ԱՄՆ–ի վրդովմունքն էր առաջացրել. փետրվարի 3–ին Վաշինգտոնն ընդլայնեց հակաիրանական պատժամիջոցների ցանկը՝ այնտեղ ներառելով 13 ֆիզիկական անձի և 12 ընկերության։

ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևով 8 տարի արգելվում է Թեհրանին բալիստիկ հրթիռներ փորձարկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը