Լրահոս

09.02.2017 09:51


Հանրապետության մի շարք ավտոճանապարհների մառախուղ է

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ:

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը