Լրահոս

09.02.2017 08:12


Փակ են Բերդ-Ճամբարակ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները

Փակ են Բերդ-Ճամբարակ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Բլագոդարնոե-Կաթնառատ ավտոճանապարհը:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Կապան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

Այս խորագրի վերջին նյութերը