Լրահոս

08.02.2017 17:30


Սառույցի վրա ընկնելու հետևանքով 70 կոտրվածք է արձանագրվել

Սառույցի վրա ընկնելու հետևանքով 70 կոտրվածք է արձանագրվել

2016–ի դեկտեմբերից մինչ օրս Հայաստանում վնասվածքի և կոտրվածքի 118 դեպք է արձանագրվել։ Այդ դեպքերից 70-ը կազմում են կոտրվածքները սառույցի վրա ընկնելու հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է վնասվածքաբան Հրանտ Աշճյանը:

Բանախոսն այս ձմեռ գրանցված վնասվածքների մեծ թիվը կապում է աննախադեպ ցուրտ եղանակի և մերկասառույցով պատված փողոցների ու բակերի հետ:

Վնասվածքաբանի տվյալներով՝ ավելի շատ տուժել են կանայք, իսկ հիմնականում մարդիկ վերջույթներն են կոտրել, առավել հաճախ՝ վերին։

Վնասվածք ստացածների շուրջ երկու երրորդը վիրաբուժական միջամտության կարիք է ունեցել։

Տուժածներից 14.5%-ն անչափահաս է, 85.5%-ը՝ մեծահասակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը