Պեսկով. «Ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները Լապշինի պաշտպանության համար»
Ռուսական կողմը ձեռնարկում է իրավական բոլոր հնարավոր միջոցները Բաքվին արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինիպաշտպանության համար։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ՌԴ–ն բանակցություններ չի տանում այդ հարցով։
«Մեզ համար նա մեր երկրի քաղաքացի է: Մենք շարունակում ենք պաշտպանել նրա շահերն օրինական կարգով»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Մոսկվան հիասթափված է ՌԴ քաղաքացիություն ունեցող բլոգերինԱդրբեջանին արտահանձնելու Մինսկի որոշումից:
Պեսկով. «Ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները Լապշինի պաշտպանության համար»
Ռուսական կողմը ձեռնարկում է իրավական բոլոր հնարավոր միջոցները Բաքվին արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանության համար։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ՌԴ–ն բանակցություններ չի տանում այդ հարցով։
«Մեզ համար նա մեր երկրի քաղաքացի է: Մենք շարունակում ենք պաշտպանել նրա շահերն օրինական կարգով»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Մոսկվան հիասթափված է ՌԴ քաղաքացիություն ունեցող բլոգերին Ադրբեջանին արտահանձնելու Մինսկի որոշումից:
7or.am