Կնեսետի պատգամավոր. «Ձեռնաշղթաներով Լապշինին այնպես էին ուղեկցում, ասես Աբու Բաքր ալ Բաղդադին էր»
Իսրայելցի դիվանագետներն աշխատում են նախօրեին Բելառուսից Ադրբեջանին արտահանձնվածԱլեքսանդր Լապշինին տեսակցելու ուղղությամբ։ Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է իսրայելական Կնեսետի պատգամավոր Քսենյա Սվետլովան:
«Նրան արտահանձնում են ինչ-որ գերտեմպերով, և այժմ մենք անգամ ստույգ չգիտենք, թե որտեղ է նա, և նրա մոտ դեռ թույլ չեն տալիս Իսրայելի հյուպատոսին»,- ասել է Սվետլովան՝ հավելելով, որ իսրայելական ու ռուսական հյուպատոսությունները փորձում են հասնել նրա մոտ։
«Նրան ձեռնաշղթաներով տանում էր փակ դեմքերով հինգ մարդ: Ասես նա առնվազն Աբու Բաքր ալ-Բաղդադին էր: Իսկ խոսքն ընդամենը բլոգերի մասին է»,- ասել է Սվետլովան:
Կնեսետի պատգամավոր. «Ձեռնաշղթաներով Լապշինին այնպես էին ուղեկցում, ասես Աբու Բաքր ալ Բաղդադին էր»
Իսրայելցի դիվանագետներն աշխատում են նախօրեին Բելառուսից Ադրբեջանին արտահանձնված Ալեքսանդր Լապշինին տեսակցելու ուղղությամբ։ Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է իսրայելական Կնեսետի պատգամավոր Քսենյա Սվետլովան:

7or.am