ՌԴ–ն հիասթափված է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Մինսկի որոշումից
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան հիասթափված է ՌԴ քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Մինսկի որոշումից:
«Համաձայն եղած տեղեկությունների՝ փետրվարի 7-ին Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանը, փակ ռեժիմով քննելով գործը, չի բավարարել Ադրբեջան արտահանձնման մասին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության որոշման՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի բողոքարկումը: Ռուսական կողմը խոր հիասթափություն է հայտնում Ռուսաստանի և Բելառուսի միջև դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող տվյալ որոշման առնչությամբ»,– ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ–ն նաև նշել է, որ մտադիր է հետագայում ևս ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ռուսաստանի քաղաքացու իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ՝ իր ընտանիք Լապշինի շուտափույթ վերադարձի նպատակով։

7or.am