Լրահոս

08.02.2017 13:05


Ավտոմեքենաներ են արգելափակվել

Ավտոմեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 8-ին՝ ժամը 09:46-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբ:

Փրկարարները Հ. Քոչար փողոցի թիվ 17 շենքի բակում արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի 70 ZZ 079 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 02:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Էրո» տաքսի ծառայությանը պատկանող «Renault» մակնիշի 33 UT 173 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Փետրվարի 8-ին՝ ժամը 01:59-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «BMW X5» մակնիշի T04TT777 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը