Աշխարհ

08.02.2017 12:05


Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Այսօր՝ փետրվարի 8-ի առավոտյան, Թուրքիայի Մալաթիա նահանգի Հաքիմհան շրջանի Յեշիլփընար գյուղում 4.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է «Haberler»–ը՝ Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժների ուսումնասիրության կենտրոնի տվյալներին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 3 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին Չանաքքալե նահանգի Այվաջըք շրջանում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել: Անկարայի քաղաքապետն էլ «դրսի ուժերին» էր մեղադրել Թուրքիայի երկրաշարժի համար

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը