Աշխարհ

08.02.2017 18:54


Դանիացի ուսանողուհին պատմել է՝ ինչպես է պայքարել ԻԼԻՊ–ի զինյալների դեմ (ֆոտոշարք)

Դանիացի ուսանողուհին պատմել է՝ ինչպես է պայքարել ԻԼԻՊ–ի զինյալների դեմ (ֆոտոշարք)

Դանիացի ուսանողուհի Ջոաննա Պալանին կիսատ է թողել ուսումը՝ Սիրիայի պատերզամում որպես դիպուկահար ԻԼԻՊ–ի զինյալների դեմ պայքարելու նպատակով։

23–ամյա աղջիկը պատմել է՝ ինչպես է անցյալ տարի Իրաքում և Սիրիայում քրդական ուժերի կողքին պայքար մղել ահաբեկիչների դեմ։

«MailOnline»–ին տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է, թե ինչու է վտանգել իր կյանքն ու ազատությունը և միացել պատերազմին։

«Ես պատրաստ էի զոհել իմ կյանքն ու ազատույթունը՝ ԻԼԻՊ–ի գործողությունները դադարեցնելու համար, որպեսզի Եվրոպայում յուրաքանչյուրն իրեն ապահով զգար։ Դա իմ ընտրությունն էր։ Սակայն իմ սեփական երկրում ինձ ընկալում են որպես ահաբեկիչ»,–ասել է նա։

Հարցազրույցի ընթացքում Ջոաննան նաև առաջին անգամ խոստովանել է, թե ինչպես է խախտել խիստ հակաահաբեկչական օրենքները և վերադարձել Սիրիա անցյալ ամառ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը